Երևանի կենտրոնում քաղաքացին ընկել է փոսը և վնասվածքներով հոսպիտալացվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 13-ին, ժամը 03:21-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը (մոտ 3 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1990 թ. ծնված Ք. Թ.-ին դուրս են բերել փոսից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
