Երևանի նոր ոստիկանապետ է նշանակվել
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետն ազատվել է պաշտոնից և Երևանի նոր ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը:
«Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից։