«Երևանից վերադառնալիս #COVID_19-ի արագ թեստ հանձնեցի»․ Արցախի նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գրառումը․ «Երևանից վերադառնալիս քիչ առաջ «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետում, ինչպես կարգն է, ես էլ հանձնեցի Covid-19-ի արագ թեսթ, և արդյունքը բացասական էր:
Սա կարևոր կարգ է Covid-19-ի տարածումը հնարավորինս կանխարգելելու գործում, և ՀՀ-ից Արցախ մուտք գործող ոչ մի անձ չպետք է շրջանցի այս միջոցառումը»: