Երևանում 3 անձ շմոլ գազից թունավորվել են. նրանցից 2-ի վիճակը ծանր է
Shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Թունավորման ախտանիշներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացիներն են՝ Երևան քաղաքի 7-րդ զանգվածի բնակիչ, 22-ամյա Վալերի Անդրանիկի Սիմոնյանը, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Չարենց թաղամասի բնակիչ, 25-ամյա Հայկ Էմինի Սարգսյանը և 63-ամյա Սուրեն Սերյոժայի Ազիզյանը: Վերջինիս բնակության վայրը ճշտվում է: Պարզվել է, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Գյուրջյան և Քոչարյան փողոցների խաչմերուկի մոտ գտնվող չգործող կաթսայատան մոտից, որտեղ դիտահորի մեջ աշխատանքներ կատարելիս, ըստ նախնական տեղեկությունների, շմոլ գազի հետևանքով թունավորվել են: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին ասել են, որ Վ. Սիմոնյանի առողջական վիճակը բավարար է, իսկ Հ. Սարգսյանն ու Ս. Ազիզյանը գտնվում են ծանր վիճակում:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
