Երևանում 3 տարեկան երեխան 7-րդ հարկից վայր է ընկել և մահացել
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկից 3 տարեկան երեխա է վայր ընկել։ Երեխային տեղափոխել են «Սուրբ Աստղիկ» բժշկական կենտրոն, այնուհետև «Սուրբ Աստվածամայր» մանկական բժշկական կենտրոն, որտեղ նրա կյանքը չի հաջողվել փրկել:
