Երևանում Ա/Ձ-ի առաքիչը մեքենան վարելիս՝ հանկարծամահ է եղել և բախվել ավտոտնակին
Փետրվարի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 59-ամյա Արամ Վարդանյանը իրեն պատկանող Renault մակնիշի 34 DN 889 համարանիշի ավտոմեքենայով Մարգարյան 2-րդ նրբանցքի 27 շենքի մոտից դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և ընդհարվել նշված վայրում գտնվող ավտոտնակին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Վարդանյանը տեղում մահացել է: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
