Երևանում ավտոբուսի կտրուկ արգելակումից 11-ամյա աղջիկը ընկել և քթի կոտրվածք է ստացել
Սեպտեմբերի 9-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «քթի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 11-ամյա աղջիկ, ով հայտնել է, որ Երևանի Հ. Քոչարի փողոցում անհայտ երթուղու ավտոբուսի վարորդի կողմից ավտոմեքենան կտրուկ արգելակելու հետևանքով սրահում վայր է ընկել:
Կատարվում է քննություն:
