Երևանում բախվել են հրդեհի վայր մեկնող հրշեջ ավտոմեքենան և Opel-ը. կա վիրավոր
Այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին տեղեկանում ենքShamshyan.com կայքից։
Ժամը 08:40-ի սահմաններում Անդրանիկի և Տիչինայի փողոցների խաչմերուկում բախվել են Isuzu մակնիշի 337 VV 01 համարանիշի և Opel Vectra մակնիշի 33 ZZ 133 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման արդյունքում Opel-ը հայտնվել է հրշեջ ավտոմեքենայի և ճանապարհին տեղադրված երկաթե սյան արանքում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
