Երևանում բախվել են «Mercedes»-ն ու Շտապօգնության մեքենան.կան վիրավորներ
Մայիսի 24-ին Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 23:30-ի սահմաններում, Աթոյան և Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են «Ford Transit» մակնիշի 024 ՍԼ 64 համարանիշի և «Mercedes» մակնիշի 11 QQ 113 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Վթարի հետևանքով «Ford Transit» 2 ուղևորները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հարվածի հետևանքով «Mercedes»-ի գազաբալոնը մեքենայից պոկվել է և շպրտվել, իսկ «Mercedes»-ի վարորդը` հարվածի պատճառով չկարողանալով կառավարել մեքենան, բախվել է խաչմերուկը կարգավորող լուսակրին և տապալել այն:
Ըստ կայքի՝ «Ford Transit»-ը հաշվառված է Երևանի «1-03 Շտապօգնության» հաշվեկշռում, իսկ վարորդն ասել է, որ ինքը խաչմերուկն անցել է կարմիր լույսի տակով, առանց ձայնային ազդանշանները միացնելու, ուղղակի` իր պնդմամբ, լուսային փարոսիկները միացված են եղել:
Նյութն ամբողջղությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
