Երևանում բերման են ենթարկել Հունաստանի Կարենին
Yerkir.am-ը գրում է.
Yerkir.am-ի տեղեկություններով՝ օրերս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարող տարածքում գտնվող ՍԱՍ սուպերմարկետի մոտից դիմակավոր անձինք բերման են ենթարկել 26-ամյա Կարեն Խնուսյանին: Նա հանցավոր աշխարհում հայտնի է որպես Հունաստանի Կարեն: Մեր տեղեկություններով՝ նա երկար տարիներ բնակվել է Հունաստանում, որտեղ մեկ անգամ դատապարտվել է: Խնուսյանը մի քանի ամիս է, ինչ վերադարձել է Հայաստան:
Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ Խնուսյանին բերման ենթարկելուց ժամեր անց նրան ազատ են արձակել: Տեղեկություններ կան, որ առաջիկայում նրան օրենքով գող են թագադրելու: Ասում են` հենց դրանով էլ պայմանավորված է նրա անձի շուրջ իրավապահների հետաքրքրությունը:
Վերջին շրջանում հայաստանյան քրեական աշխարհում լուրջ խմորումներ ու վերադասավորումներ են ընթանում: Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերին տիտղոսից զրկվել են գյումրեցի օրենքով գողեր Անդրանիկ Սողոյանը (Զապ) և Սուրեն Ավետիսյանը (Լենինականսկի Սուրո): Զապին «թագից» զրկել են օրենքով գողեր Գևորգ Մելքոնյանը (Օշականցի Գևորիկ), Անդրանիկ Հարությունյանը (Անդո Խրոմո), Ռաֆայել Խոցեյանը (Աֆո), Արտեմ Միքայելյանը (Արտեմ Գորիսսկի): Շրջանառնող տեղեկությունների համաձայն՝ ծնունդով գյումրեցի այս երկու գողերը խախտել են «գողական օրենքները»՝ համագործակցելով իրավապահների հետ: