Երևանում ձերբակալվել է 10-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած տղամարդը
Հուլիսի 20-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հտախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգած Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 45-ամյա Մ. Հ.-ի հայտնած տեղեկությունն այն մասին, թե ով է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել 10-ամյա աղջկա նկատմամբ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում այսօր Մաշտոցի ոստիկանություն է մեղայականով ինքնակամ ներկայացել Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 34-ամյա Է. Ա.-ն, որը ձերբակալվել է։ Աղբյուրի տեղեկություններով՝ նա երեխային խաբելով հրավիրել է տուն և այնտեղ՝ սենյակում, անառակաբարո և սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել։
Մանրամասները` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: