Երևանում հուղարկավորեցին ՊՊԾ գնդի մերձակայքում սպանված ոստիկանին.VIDEO
Երեւանում հուղարկավորեցին հուլիսի 30-ին ոստիկանության ՊՊԾ գնդի մերձակայքում դիպուկահարի արձակած կրակոցից մահացած 30-ամյա Յուրի Տեփանոսյանին: Տեփանոսյանը սպանվել էր ՊՊԾ գնդի մերձակայքում, գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ, դիպուկահարի արձակած կրակոցից: Ոստիկանությունը մեղադրում է «Սասնա ծռեր» խմբին, իսկ խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հերքել էր այդ տեղեկությունը։
