Երևանում լճից դուրս բերեցին երիտասարդի դին. Լուսանկարներ
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում քաղաքացի է ջրահեղձ եղել:Ոստիկանները, փրկարարներն ու քննիչները Երևանյան լճի ափի մոտ գտնվող փայտե կառամատույցի վրա հայտնաբերել են երիտասարդ տղայի բաճկոն, կոշիկներ, գումար, բանալիներ և այլ իրեր:Նախնական տեղեկությունների համաձայն՝ երիտասարդ տղան իրեն նետել է ջուրը, ինչի պատճառով էլ ջրահեղձ է եղել, սակայն այդ տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են:16:00-ի սահմաններում ջրասուզակն ու փրկարարները հայտնաբերեցին երիտասարդի դին և այն դուրս բերեցին լճից:














armtimes.com
