Երևանում «Շտապօգնության» վարորդը հիվանդին տեղափոխելիս վրաերթի է ենթարկել ԱՄՆ 2 քաղաքացու
Երևանում երեկ ժամը 21:50-ի սահմաններում Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում Երևանի Րաֆֆու փողոցի բնակիչ, 61-ամյա Լևոն Ալավերդյանը, վարելով իրեն ամրակցված Ford մակնիշի 025 ՍԼ 64 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևան քաղաքի Վարդի փողոցի բնակիչներ, 73-ամյա Մանվել Մակարյանին և 71-ամյա Աիդա Մակարյանին:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Լ. Ալավերդյանն աշխատում է «Երևանի շտապօգնություն» ՓԲԸ-ում, իսկ վրաերթի ենթարկված Մ. և Ա. Մակարյանները ԱՄՆ քաղաքացիներ են։ Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
