Երևանյան «Մոսկվիչկա» սուպերմարկետներին ցանկանում են չվճարելու համար դատի տալ
Հայկական «Բիոկաթ» եւ «Բոնիլատ» կաթնամթերքի գործարանների համասեփականատեր Գարիկ Սարուխանյանը պատրաստվում է դատի տալ երեւանյան «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցին: Այս մասին հայտարարեց Գարիկ Սարուխանյանը:
Նրա խոսքով՝ նախկինում սուպերմարկետն այնքան էլ չէր ուշացնում վճարումները, սակայն օգոստոսից դադարել է վճարել, իսկ մենեջերները կապ չեն պահպանում: «Դատարան դիմելուց բացի, ինձ ուրիշ ոչինչ չի մնում անել: Ես լրջորեն մտածում եմ այդ մասին»,- հայտարարեց գործարարը:
Հիշեցնենք, որ «Մոսկվիչկա» ցանցը պատկանում է Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ընտանիքին: Այն ղեկավարում է Նազարյանի որդին՝ Արմենը:
