Երեխաներին մանկատներից «արենդայով» վերցնելու և մուրացկանություն անելու փաստ չի հայտնաբերվել
«Ոստիկանությունն ավարտել է այս տարվա մայիսի 27-ին Աժ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի և նրա կուսակից՝ Վահան Բաբայանի կողմից խորհրդարանում հնչեցրած հայտարարությունների հետաքննությունը: Հիշեցնենք, որ Վահան Բաբայանն Աժ-ում հայտարարել էր, թե երեխաներին մանկատներից «արենդայով» վերցնում են, դեղ են խմեցնում, որ չլացեն և փողոցներում գրկած մուրացկանություն են անում: ՀՀ ոստիկանությունը 2015թ.-ի հունիսի 8-ին որոշում է կայացրել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Այլ կերպ ասած, Վահան Բաբայանն իր խոստացած փաստերը չի ներկայացրել իրավապահներին և «Ժողովուրդ»-ի հետ զրույցում արդեն մեղմ տոնայնությամբ ասել, թե ինքն ընդամենը կարծիք է հայտնել: Եվ այսքանով պատմությունն ավարտվել է»,–գրում է Ժողովուրդ թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
