Երեխային վաճառած մորը մեղադրանք է առաջադրվել.
Գյումրիում երեխային վաճառած մորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով:
Այս մասին է գրում «Ժողովուրդ»-ը՝ միաժամանակ հիշեցնելով, որ 2014թ. հոկտեմբերի 10-ին Գյումրի քաղաքի բնակչուհին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել, որ իր դուստրը, երեխային պահելու միջոցներ չունենանլու պատճառով, պայմանավորվել է Շիրակի մարզի մեկ այլ բնակչի հետ՝ երեխային 1000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց հանձնելու վերաբերյալ:
Երեխան ծնվել է սեպտեմբերի 18-ին, որից հետո մայրը նրան հանձնել է նշված քաղաքացուն, սակայն վերջինս խոստացված գումարը չի վճարել՝ հայտնելով, որ նման պայմանավորվածություն չունեն: Երեխային վերցրել է ու շնորհակալություն հայտնել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի` 15.11.2014թ. համարում:
