Երգչուհի Իրինա Դուբցովան ուշագնաց է եղել Բաքու մենահամերգի մեկնելուց առաջ. նա հոսպիտալացվել է
Ռուսական էստրադայի հայտնի կատարող Իրինա Դուբցովան այսօր Մոսկվայի Շերեմետևով օդանավակայանում Բաքո մեկնելուց առաջ կորցրել է գիտայցությունը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
Երգչուհուն անմիջապես տեղափոխել են Լապինոյի անվան բժշկական կլինիկա: Ներկա պահին նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նրան բժիշկներն արգելել են թռիչքները:
Դուբցովան այսօր երեկոյան պետք է մենահամերգով հանդես գար Բաքվի Հ. Ալիևի անվան համերգայի համալիրում:Երգչուհու երաժշտական կոլեկտիվն ու նրա տնօրենը ներկա պահին գտնվում են Բաքվում, իսկ համերգը հետաձգվել է: