«Երգերիս մեծ մասը գրում եմ ճանապարհներին... երբ ոչ ոք եւ ոչինչ չկա խանգարող...». Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել եւ նշել է՝ որտեղ է գրում երգերի մեծ մասը։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին մոխրագույն շապիկ է կրում եւ արեւային ակնոց։ Սիրուշոն նշել է, որ իր երգերի մեծ մասը գրում է ճանապարհներին։ «Երգերիս մեծ մասը գրում եմ ճանապարհներին... երբ ոչ ոք եւ ոչինչ չկա խանգարող...»,- հրապարակումը մակագրել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ոճային կերպարում էր, անձրեւից թրջված։ Լուսանկարներից մեկի մեկնաբանություններում Սիրուշոն գրել էր. «Փորձությունները շատ են ու ամեն օր... Կարողանալ ամեն անգամ գտնել ուժ ու ոտքի կանգնել... ու անկախ ամեն ինչից ապրել արդար ու ճիշտ, այնպես, որ միշտ կարողանաս հանգիստ խղճով կյանքի աչքերի մեջ նայել»։