Երգիչ Բոկան Հայաստանում մասնակցել է օրենքով գողերի խնջույքին. ովքե՞ր են եղել ներկաները (Ֆոտո)
Օրերս շքեղ խնջույք է եղել երեւանյան ռեստորաններից մեկում:
bloghay.ru-i տեղեկություններով, խնջույքին մասնակցել են մի շարք հայտնի օրենքով գողեր, քրեական հեղինակություններ, ԱԺ պատգամավորներ եւ այլն: Տեղեկացանք, որ քրեական աշխարհի երեւելիների համար հատուկ Ռուսաստանից Հայաստան է եկել հայազգի երգիչ Բոկան՝ Բորիս Դավիդյանը:
Մեր տեղեկություններով, խնջույքին մասնակցել են օրենքով գողեր Զապը՝ Անդրանիկ Սողոյանը,
Ալոն՝ Ալեքսանդր Մակարյանը,
Օշականցի Գեւորիկը՝ Գեւորգ Մելիքյանը,
Ասետրինան՝ Էդուարդ Ասատրյանը,
Մալաթիայի Անդիկը եւ այլոք:
Նշենք, որ թվարկված գողերից որոշները հատուկ Երեւան են եկել Մոսկվայից: Նրանք մի լավ քեֆ են արել, պարել, երգել ու բաժանվել են միմյանցից: Երեկան վարել է հայաստանի շոու բիզնեսի ներկայացուցիչներից մեկը: