Էրիկը մրցույթ է հայտարարում ( ՏԵՍԱՆՅՈՒԹ )
Slaq.am-ը գրում է .
Հարգելի՛ ընթերցողներ, Slaq.am-ը սկսում է նոր նախագիծ: Նախագիծը հնարավորություն կտա բոլոր տաղանդավոր և նպատակասլաց երիտասարդներին ինքնադրսևորվել և իրականացնել իրենց նպատակը:
«Դու կարող ես» նախագիծը, համագործակցելով հայ հայտնի ու սիրված արտիստների հետ, հայտարարելու է մրցույթներ, մրցույթի պայմաններն առաջարկելու են հայտնիները, որոնց հաղթողները հնարավորություն կստանան ձայնագրել նոր երգեր, կատարել զուգերգեր հայտնի երգիչ-երգչուհիների հետ, ելույթ ունենալ կենդանի կատարմամբ տարբեր բեմերում...
Հայ երգարվեստի ամենասիրված և ոճային երգիչներից մեկը՝ Էրիկը, առաջինն է համագործակցում«Դու կարող ես» նախագծի հետ: Էրիկի առաջարկած մրցույթը հետևյալն է.
Նա կատարել է իր «Առաջին ու միակ» երգի առաջին հատվածը, իսկ դուք պետք է շարունակեք ու երգեք երկրորդը: Տեսաձայնագրեք ձեր կատարումը և ուղարկեք էրիկի ֆեյսբուքյան էջին կամ Slaq.am կայքին: Հաղթողին կընտրի Էրիկը, իսկ թե ինչ է սպասվում հաղթողին կասի անձամբ նա` Slaq.am-ի պատրաստած տեսանությում:
