«Էրիքսոն»-ը շահագրգռված է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Էրիքսոն» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տեղական ներկայացուցչության ղեկավար Յան Քամփբելին: Կառավարության ղեկավարը կարեւորել է «Էրիքսոն»-ի գործունեությունը մեր երկրում եւ նշել, որ այն նպաստում է նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի զարգացմանը:
«Էրիքսոն»-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ընկերությունը շահագրգռված է ընդլայնել իր գործունեությունը մեր երկրում եւ այժմ դիտարկում է նոր նախագիծ:
Վարչապետը ՀՀ կառավարության աջակցությունն է հայտնել «Էրիքսոն»-ի գործունեությանը եւ ընդգծել, որ հեռահաղորդակցության բնագավառում երկկողմ համագործակցության ընդլայնումը մեծապես կարեւորվում է Հայաստանի կողմից:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաեւ մեր երկրում «Էրիքսոն»-ի նորարարական կենտրոնի ստեղծման հնարավորությանը: Յան Քամփբելը ողջունել է այդ գաղափարը եւ շահագրգռվածություն հայտնել դիտարկել այն:
