Երիտասարդներն անվճար պահպանակներ կստանան դեղատներից. Մակրոն
Ֆրանսիայում բնակվող երիտասարդները 2023 թվականից կարող են անվճար պահպանակներ ստանալ՝ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների տարածումը նվազեցնելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը` հղում անելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արած հայտարարությանը:
«Դեղատներում պահպանակները հունվարի 1-ից կլինեն անվճար 18-25 տարեկան անձանց համար»,- երիտասարդության առողջությանը նվիրված միջոցառման ժամանակ ասել է Մակրոնը։