Երջանիկ եմ սիրելի ամուսնուս կողքին. Էմմին ամուսնացել է
Երգչուհի Էմմին ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ԱՄՆ-ում իր գաղտնի ամուսնության մասին լուրերին, գրել է
Բարի օր...
Երկար եմ սպասել,որպեսզի կիսվեմ կյանքիս ամենակարևոր լուրով: Հասունացել է պահը, ուրախ լուրը պատմել նաև իմ սիրելի լսարանին ու մարդկանց,ովքեր հետաքրքրված են իմ կյանքով:Ամիսներ առաջ օրինականացրեցի հարաբերություններս սիրելիիս հետ: Անչափ երջանիկ եմ սիրելի ամուսնուս կողքին: Նա հանրային մարդ չէ, և սովոր չէ լրատվամիջոցների, լսարանի ուշադրությանը: Հուսով եմ` կհարգեք անձնական կյանքի մեր գաղտնիության իրավունքը:
Հ.Գ. Թեև ընտանիքս կազմավորվել է ԱՄՆ-ում, միևնույն է Հայաստանի հետ կապս երբևէ չի ընդհատվի: