Երկարատև ընդմիջումից հետո ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարի առք և վաճառք է կայացել
Փետրվարի 6-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1 մլն 300 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 479.49 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Ինչպես տեղեկացնում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ից, փակման գինը կազմել է 479.9 դրամ:
Մինչ այդ վերջին անգամ գործարք կնքվել էր հունվարի 26-ին. կայացել էր 200 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 474.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը ևս կազմել էր 474.5 դրամ:
