Երկիր մոլորակին հսկա երկնաքար է մոտենում
Հոկտեմբերի 12-ին Երկրի կողքով երկնաքար կանցնի, հաղորդել է Եվրոպական տիեզերական գործակալությունը (ԵՏԱ): Գործակալության տվյալներով երկնաքարի շառավիղը15-30 մետր է: իր հերթին «Ֆրանս Պրես» գործակալությունը տեղեկացնում է, որ քարի չափերը համեմատելի են բնակելի շենքի հետ: ԵՏԱ-ն հայտնում է, որ նման չափերի ասուպի՝ Երկրի մթնոլորտ մտնելու դեպքում էֆեկտը կլինի նույնը, ինչ տեղի ունեցավ 2013թվականին՝ Չելյաբինսկում: ԵՏԱ-ի տվյալներով երկնաքարը մեր մոլորակի կողքով կանցնի ընդամենը 44 հազար կիլոմերտ հեռավորության վրա: «Դա չափազանց մոտ է»,- հայտարարել է տիեզերական թռիչքների ղեկավարման եվրոպական կենտրոնի տնօրեն Ռալֆ Դենսինգը: Նա նշել է նաև, որ առայժմ երկնաքարը անվտանգ տարածության վրա է: Օգտվելով այդ իրավիճակից՝ աստղագետները սկսել են ուսումնասիրել այն՝ փորձելով պարզել բաղադրությունը:
