Երկիրն ու ժողովրդին տանում են ստույգ արկածախնդրության
Գործող Սահմանադրությունից հրաժարվելու և կառավարման «խորհրդարանական համակարգին անցնելու» իշխանության նախաձեռնությունը հետապնդում է մեկ նպատակ վերացնել անձնական փաստական իշխանության երկարաձգման սահմանադրական արգելքը։
Պետական ահաբեկչության կիրառմամբ, բռնարարքներով, քաղաքացիների իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հակասահմանադրական միջոցների գործադրմամբ,արդեն իսկ իշխանություններն ոչ օրինակարգ է դարձրել Սահմանադրության փոխման իրենց նախաձեռնությունը: Այնուամենայնիվ իշխանություններն, առանց միջոցների մեջ խտրականություն դնելու, առաջ են տանում Սահմանադրության փոխման՝ կառավարման խորհրդարանական ձև ենթադրող գործընթացը: Այսինքն՝ իշխանության երկարաձգման մոլուցքին տրված, ըստ էության, երկիրն ու ժողովրդին տանում են ստույգ արկածախնդրության: