Երկրաշարժից վնասվել է Հալեպի Կիլիկյան երկրորդական վարժարանը․ լուսանկարներ
Հալեպի Կիլիկյան երկրորդական վարժարանը երկրաշարժի հետևանքով նյութական վնասներ է կրել։ Այդ մասին տեղեկանում ենք «Գանձասար»-ի ֆեսբուքյան էջից։
«Վարժարանի տնօրէնութիւնը որոշած է փակ պահել վարժարանին դռները՝ մինչեւ որ համապատասխան մարմիններ ստուգեն կառոյցին կայուն մնալու հաւանականութիւնն ու անհրաժեշտ նորոգութիւնները կատարեն»,-գրված է էջում։
Հիշեցնենք՝ Թուրքիայում գրանցված երկրաշարժների հետևանքով, վերջին տվյալների համաձայն, զոհերի թիվը 2921 է, վիրավորներինը՝ 15834։ Տուժել են նաև սիրիական Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները: Այնտեղ, վերջին տվյալների համաձայն, զոհվել է 711, վիրավորվել՝ 1431 մարդ։