Երկրի թիվ մեկ օլիգարխը չի կարող ընդդիմադիր լինել
Shabat.am-ը գրում է. Քաղաքական վերջին զարգացումների հետ կապված զրուցեցինք Նախախորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի հետ, ումից փորձեցինք ճշտել իրենց տեսակետներն ու դիրքորոշումը և հետագա անելիքները՝ պայմանավորված հնարավոր քաղաքական վերադասավորումներով:
Կապված սկզբից 4 այնուհետև 3 քաղաքական ուժերի միավորման և հռչակված նպատակների ու նախախորհրդարանի նպատակների ընդհանրությունների և հակասությունների հետ, պարոն Ավետիսյանը նշեց, որ չնայած ինքը լուրջ կասկածներ ունի, որ այդ ուժերը որևէ նպատակ ունեն, սակայն, եթե ունեն, միևնույնն է դրանք չեն կարող համապատասխանել Նախախորհրդարանի նպատակներին, քանի որ ինչպես նշվեց նախախորհրդարանի նպատակը նոր որակի պետության կառուցումն է: Այդ ուժերը իշխանական կերակրատաշտին մոտ գալու և գործող ռեժիմի պահպանման խնդիր ունեն:
«Տեղի ունեցող գործընթացները թատրոն են և իրենց անձնական ու կլանային շահերը բավարարելու միջոց: Եթե օբյեկտիվ ենք նայում, ապա պայմանականորեն ասած երկրի թիվ մեկ օլիգարխը չի կարող ընդդիմադիր լինել: Հետեւաբար դրանք հակասում են նախախորհրդարանի նպատակներին և գտնում ենք, որ դեմքերի փոփոխությամբ բան չի փոխվելու, հետևաբար պետք է ստեղծվի ազգային պետություն, որտեղ չի լինի կլանային օլիգարխիկ համակարգը»,- ասաց պրն. Ավետիսյանը:
Փորձեցինք ճշտել, թե ինչու է ընտրվել հենց ապրիլի 24-ը՝ իշխանության հեռացման համար, քանի որ կան նաև կարծիքներ, որ փոխանակ այդ օրը միավորված լինելու, գնում ենք նոր բաժանումների: «Մենք սպասում ենք նմանատիպ քաղաքական շահարկումների ու քարոզչական հարձակումների՝ մեր գաղափարի նկատմամբ դրանք էժան շահարկումներ են և արդյունք չեն տալու»: Նա ավելացրեց, որ այսօրվա իշխանությունների և թուրքերի գործողություններում էական տարբերություն չկան, քանի որ եթե այն ժամանակ ցեղասպանությունը կարմիր էր, ապա հիմա սպիտակ է: Իսկ ապրիլի 24-ի հետ կապված նշեց, որ ռեժիմից ազատումը պետք է անհապաղ արվի և եթե այն հնարավոր լիներ հենց հիմա անել, հիմա էլ կանեին, բայց պետք է որ քաղաքական և ժամանակագրական օրացույցները համընկնեն:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
