Երկրից դուրս գալու համար, անկախ տարիքից, քաղաքացին պետք է ունենա վավերական անձնագիր
Ամառային հանգստից առաջ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հիշեցրել է փաստաթղթերը կարգի բերելու մասին:
«Ճամփորդել ցանկացողներին ՀՀ ոստիկանությունը խորհուրդ է տալիս նախապես ստուգել անձը հաստատող փաստաթղթերի առկայությունը, վավերականությունը՝ հետագա անհարմարություններից խուսափելու համար:
Ընդ որում, երբեմն լինում են դեպքեր, երբ ծնողները սահմանային անցման կետ են հասնում երեխաների ծննդյան վկայականներով:
Անհրաժեշտ է ընդունել ի գիտություն:
Երկրից դուրս գալու համար անկախ տարիքից քաղաքացին պետք է ունենա վավերական անձնագիր»,-Facebook-յան իր էջում գրել է Մնացական Բիչախչյանը: