Երկրում ակնհայտորեն ընտրությունների են նախապատրաստվում. Հրապարակ
Երկրում ակնհայտորեն ընտրությունների են նախապատրաստվում, եւ Սուրիկ Խաչատրյանին մարզպետ նշանակելը, ԱԻՆ-ը տարածքային կառավարման նախարարության հետ միավորելը դա է նշանակում: Չե՞ք վախենում, որ Ձեզ էլ «կվերանայեն»՝ օրեր առաջ հարցրինք Ջերմուկում հանգստացող, նախորդ նախագահական ընտրություններում ամենավատ արդյունք ապահոված Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին: «Ոչ, չեմ վախենում: Ի դեպ, այն ժամանակ ես մարզպետ չէի»: Կկարողանա՞ք առաջիկա եռաֆազ` սահմանադրական հանրաքվե, ԱԺ, նախագահի ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ական Ձեր մարզում «թվեր խփել»: «Կապրենք` կտեսնենք. մեծ-մեծ խոսքեր չասեմ»: Իսկ որ Գյումրին անտեր թողել, եկել, էստեղ հանգստանում եք, չե՞ք վախենում, որ ձեր «երկու» քաղաքապետներ Վարդանիկն ու Սամվելը էլի չկիսեն Գյումրին, ու պայթյուն տեղի ունենա երկու «քաղաքապետարաններում»: «Չէ՜, էդպես չի, արդեն խելոքացել են, էլ իրար շատ չեն հրում»:
