1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Երկու նախագահների հեռախոսազրույցի հաղորդագրության մեջ երկու ակնհայտ սուտ կար. Ժամանակ

«Ժամանակ» թերթը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Պարոն Սարգսյան, ինչի՞ հետեւանք էր Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի նկատմամբ կատարված սպանդը, եւ ի՞նչ դաս պետք է քաղել այդ ոճրագործությունից:

Նախ պիտի ցավակցեմ բոլորիս, որովհետեւ մեզանից յուրաքանչյուրը եղբայր կորցրեց, թոռնիկ կորցրեց, սիրուն բալիկ կորցրեց: Ու պիտի մխիթարվենք նրանով, որ փոքրիկի լուսավոր հոգով դրախտն էլ ավելի ցանկալի ու լուսավոր տեղ դարձավ:
Այն տրամադրությունները, որ մինչ այսօր կային մեր ռազմավարական գործընկերոջ, ԵՏՄ-ի մեր ավագ գործընկերոջ նկատմամբ` փոխվեցին: Փոխվեցին մեր գործընկերոջ պատճառով:

Նույնիսկ երկու նախագահների հեռախոսազրույցի հաղորդագրության մեջ երկու ակնհայտ սուտ կար: Առաջինը, որ Վլադիմիր Պուտինը կրկին անգամ ցավակցում է: Այդ երբ էր առաջին անգամ ցավակցել, որ հիմա էլ կրկին անգամ է ցավակցում: Էլ չասեմ, որ ցավակցությունն այդպես չի լինում: Լինում է պաշտոնական փաստաթղթով, հայտարարությամբ: Մենք այդպես ենք ցավակցում անգամ իրենց փոքր վիշտը: Եվ ասվեց, որ համատեղ քննչական խումբն ամեն ինչ կանի: Ոչ մի համատեղ խումբ էլ չկա: Կա ռուսական քննչական խումբ, որն իր ձեռքն է վերցրել այդ գործը, որն ի սկզբանե չվստահելով մեզ, արհամարհելով մեր պետականությունը՝ ամեն ինչ արել է: Վստահեցնում եմ, որ Հայաստանի սահմանին կանգնած սահմանապահ զորքերը որեւէ կապ չունեն ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ: Եվ իրենք եթե սահմանախախտ են բռնում, պետք է հանձնեն ՀՀ Ազգային անվտանգությանը: Դա է պայմանագրով իրենց իրավունքը, եւ դրա համար են իրենք կանգնած այդ սահմանին: Իսկ եթե իրենք սահմանախախտին պետք է հանձնեն այն պետությանը, որի քաղաքացիներն են, այդ դեպքում զուր են այստեղ կանգնած: Թող ռադները քաշեն այստեղից:
Մյուս խնդիրն այն է, որ երբ 49 տարով բազաների պայմանագիր էր կնքվում, մենք մեր տեսակետն ասել ենք ու միշտ համարել ենք, որ այն մարդիկ, ովքեր գտնում են, թե օտարի զինվորը կարող է իր անվտանգությունը պաշտպանել, նրանք ամենաքիչը սխալվում են: Բայց մեր դեպքում նաեւ ներքաղաքական հարց կա: Այդ մարդիկ ուզում են, որ իրենց նշանակեն այնտեղից, այդ մարդիկ իրենց հենարանն այնտեղ են տեսնում, եւ ոչ թե ժողովրդի ընտրությամբ: Այստեղ ներքին ժողովրդավարության խնդիր կա: Նման պարագայում որեւէ երաշխիք չկա, որ այդ դեպքերը չեն կրկնվի: Իսկ վերջին 10 տարվա ընթացքում սա երրորդ դեպքն է:
Ես ծառայել եմ խորհրդային բանակում, եղել եմ ժամապահ եւ գիտեմ, որ ժամապահին երկու ժամը մեկ պետք է փոխեն: Բայց այս դեպքից հետո ում են ձերբակալել այդ զորամասում: Այդ ժամապահների պետը եկել ու տեսել է, որ զենք-զինամթերքով զինված զինվորը տեղում չէ: Միգուցե այդ զինվորին սպանել են եւ այդ զենքով գնացել էին առեւանգման: Այդ զինվորը զենքով դուրս է եկել եւ վտանգավոր է: Այդ ժամանակ պետք է տագնապ հայտարարվեր, պետք է տեղյակ պահվեր Գյումրի քաղաքի եւ մարզի ոստիկանությունը: ՌԴ իշխանություններն առաջին հերթին պիտի այդ ռազմաբազայի պետին ազատեին, իսկ եթե չէին ազատում, հետաքննությունը տանելու համար գոնե ժամանակավորապես հանեին գործից: Էլ չեմ ասում, որ պահակազորայինի պետին պիտի միանգամից ձերբակալեին: Ոչինչ չի արվում: Իսկ Գյումրիի հասարակության արդարացի վրդովմունքը մեր բոլորիս արժանապատվության, մեր ինքնասիրության, եթե կուզեք՝ մեր պետականության խնդիրը լուծեց։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan