Երկու օրում ոչնչացվել է շուրջ 4700 կգ վայրաճ կանեփի կանաչ զանգված
Ոստիկանության նախաձեռնած «Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 7-ից 9-ը հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրելու միջոցով ոչնչացվել է 4713,5 կգ վայրաճ կանեփի կանաչ զանգված:
Ոստիկանության հրապարակած հաղորդագրության համաձայն, բացի վերը նշվածից, առգրավվել է 11,45 գրամ մարիխուանա և 4 մլ. դեզոմորֆին թմրամիջոց: Տնամերձ 5 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 9,5 կգ կանեփի բույս: