Երրորդ համաշխարհային պատերազմում ոչ ոք չի կարող հաղթել, այդ թվում՝ ԱՄՆ-ն. Պուտին
Երրորդ համաշխարհային պատերազմ լինելու դեպքում ոչ ոք չի կարող հաղթել, այդ թվում՝ Միացյալ Նահանգները։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական թղթակիցների հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Միացյալ Նահանգները ձևացնում է, թե չի վախենում հակամարտության սրումից։ Իրականում կան շատ առողջ գլխով մարդիկ, և նրանք ակնհայտորեն չեն ցանկանում գործը տանել դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ, որում հաղթողներ չեն լինի, այդ թվում՝ ԱՄՆ-ն»,- ասել է Պուտինը։