Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով վկաներին բերման կենթարկեն
Երրորդմասցի Լյովիկի և նրա երկու ընկերների սպանության գործով դատակոչված վկաների հարցաքննությունը այսօր շարունակվել է:
Այս մասին գրում է Armtimes.com-ը և նշում, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր հարցաքննվել է 3 վկա:
Ընդհանուր առմամբ գործում դատակոչվել է 55 վկա, այս պահի դրությամբ դատարանը լսել է 12 վկայի: Դատարանը սույն գործով դատարան չներկայացած բոլոր վկաներին բերման ենթարկելու որոշում է կայացրել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
