Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով հարցաքննվում են բազմաթիվ մարդիկ...
Նուբարաշենում հնչած կրակոցների հետեւանքով սպանված քրեական աշխարհում հայտնի Երրորդմասցի Լյովիկի եւ նրա մտերիմների գործով ԱԱԾ-ում շարունակվում նախաքննությունը, հարցաքննվում են բազմաթիվ անձիք, սակայն այլ մանրամասներ հաղորդել իրավասու չեմ: Այս մասին Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով գործի քննությանը ասաց մեղադրյալների փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին, ժամը 14-ի սահմաններում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ արձակվել էին կրակոցներ, որոնց հետևանքով սպանվել էր երեք անձ` «Երրորդ մասցի Լյովիկ» մականունով հայտնի քրեական հեղինակություն, 43-ամյա Լևոն Ղազարյանը, 35-ամյա Դրաստամատ Թադևոսյանն ու 30-ամյա Մեսրոպ Նազարյանցը:
Ն. Ադամյան