Երրորդմասցի Լյովիկին հրաժեշտ տալու էր եկել «եղբայրությունը».
«Հրապարակ» թերթը գրում է. Նորագավիթի եկեղեցում երեկ օրերս սպանված քրեական հեղինակությունների հոգեհանգիստն էր: Այստեղ էր ողջ հայկական էլիտան: Տարածքում կայանված էին վարչապետի որդու, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի, Կադիլակ Սերոժի, մեծ թվով պատգամավորների, ինչպես նաեւ վրացական, ղարաբաղյան համարանիշներով ավտոմեքենաներ: Երրորդմասցի Լյովիկին հրաժեշտ տալու էր եկել «եղբայրությունը»: Ինչ վերաբերում է սպանության բացահայտմանը, ապա, մեր տեղեկություններով, գործի քննությունն անձամբ Սերժ Սարգսյանի հսկողության տակ է: Նա վերջնաժամկետ է հայտարարել գողական աշխարհին՝ զգուշացնելով, որ եթե մարդասպանին չհանձնեն, Հայաստանում իրենց «եղբայրությունից» ոչ մեկը չի մնալու:
