Երթ՝ մարդու իրավունքների պաշտպանության օրը. «Հայկական Ժամանակ»
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Հայկական Ժամանակ»-ի հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը դեկտեմբերի 10-ին երթ անելու՞ է, պատասխանել է՝ միանշանակ:
Ինչպես թերթն է նշում, դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության օրն է, ու ՀԱԿ-ը ավանդաբար այդ օրը երթ է անում:
Թերթի թղթակիցը Զուրաբյանից հետաքրքրվել է, թե արդյոք եռյակի մյուս ուժերը՝ ԲՀԿ-ն ու «Ժառանգություն»-ը, և՞ս մասնակցելու են երթին:
Ի պատասխան հնչեցված հարցին՝ Զուրաբյանը նշել է. «Ես վստահ եմ, որ բոլորը կմասնակցեն, որովհետև սա ինչ-որ մի քաղաքական ուժի միջոցառում չէ, այլ Հայաստանի քաղաքացիների իրավունքներին վերաբերող միջոցառում»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» օրաթերթի` 19.11.2014թ. համարում:
