1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Երթևեկության կանոնները խախտել է ոչ միայն դերասանուհի Անի Երանյանը, այլև դատավոր Պողոսյանը

Հուլիսի 18-ի երեկոյան վթարի ենթարկված հայտնի դերասանուհի Անի Երանյանը այսօր կեսօրին դուրս է գրվել «Էրեբունի» բժշկական կենտոնից: Այս մասին Armtimes.com-ին ասել են բժշկական կենտրոնից՝ հավելելով, որ Երանյանի առողջական վիճակը լավ է:

Իսկ նրա մեքենայի ուղևոր Հայկ Մխիթարյանի վիճակը դեռ շարունակում է գնահատվել կայուն ծանր: Կայքի հետ զրույցում ասել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը։ Վերջինս նաև տեղեկացրեց, որ նրան միացված արհեստական շնչառության ապարատը անջատվել է: «Այս պահին վիճակի փոփոխություն չկա»,-ասել է Մուրադյանը, չցանկանալով նշել՝ նրա կյանքին վտանգ սպառնու՞մ է, թե ոչ: Հայկ Մխիթարյանը վթարի հետևանքով ստացել է գանգուղեղային վնասվածք, պարանոցային վեցերերոդ ողի կոտրվածք և կրծքավանդակի ծանր սալջարդ:

Հուլիսի 18-ի երեկոյան դերասանուհի Անի Երանյանի վարած «Հունդայի էլանտրա» մակնիշի ավտոմեքենան Շորժա-Ծովագյուղ ավտոճանապարհի ոչ թույլատրելի հատվածից դուրս է եկել Երևան-Իջևան ավտոճանապարհի 73.6 կմ հատված և դեպի Իջևան ուղղության ավտոճանապարհի երթևեկելի ձախ գոտում բախվել Իջևան ընթացող Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վարած «Մերսեդես բենս» մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել երկու ավտոմեքենաների ուղևորները, ովքեր նախ բուժօգնության են դիմել «Սևանի հիվանդանոց», ապա՝ «Հունդայի էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Անի Երանյանը և նրա երկու ուղևորները, բուժօգնություն ստանալու համար, տեղափոխվել են «էրեբունի բժշկական կենտրոն», իսկ դատարավոր Գագիկ Պողոսյանը և վերջինիս կինը Մարինե Կարապետյանը բուժօգնություն ստանալուց հետո նույն օրը դուրս են գրվել :

Դեպքի առթիվ առայժմ քրեական գործ չի հարուցվել: ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն ասաց, որ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի քննչական բաժնում սույն դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Shamshyan.com լրատվական կայքն այսօր տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են բախվում դերասանուհի Անի Երանյանի և դատավոր Գագիկ Պողոսյանի վարած մեքենաները: Առայժմ հստակ չէ Գագիկ Պողոսյանը տվյալ ճանապարհահատվածում գերազանցե՞լ է թույլատրելի արագությունը, թե ոչ, բայց դիտողական զգացողությամբ դատավորի մեքենան բավականին արագ է ընթացել, իսկ Անի Երանյանն էլ նրան չի զիջել:

Կայքի զրույցում փաստաբան Դավիթ Սրապիոնյանը, ով դիտել էր տեսանյութը իր կարծիքը ներկայացրել է, թե վթարի ենթարկված մեքենաների վարորդները ինչ խախտումներ են թույլ տվել: «Ինչ վերաբերում է Անի Երանյանին, ապա ինքը երկրորդական ճանապարհով գլխավոր ճանապարհ է մուտք գործում, այս պարագայում նա պարտավոր է զիջել: Այսինքն՝ պետք է տեսներ, եթե ոչ մի խոչընդոտ չկա, տրանպորտային միջոցներ չկան, միայն այդ դեպքում մուտք գործեր ու շարունակի իր երթևեկությունը: Հրապարկաված տեսանյութից հասկացվեց, որ Երանյանը փորձել է շրջադարձ կատարել, և ինչքան նկատեցի նաև հոծ գիծել է հատել: Այդ առումով Անի Երանյանի կողմից առկա է Ճանպարհային երթևեկության կանոնների խախտում:

Բայց մենք այստեղ ունենք նաև մեդալի հակառակ կողմը: Ինչ վերաբերում է Գագիկ Պողոսյանին, ապա նա իմ կարծիքով խախտել է Ճանապարհային երթևեկության կանոնների 55-րդ կետը, որում ասվում է.«Բնակավայրերից դուրս, ինչպես նաև բնակավայրերում թույլատրվում է երթևեկել 80 կմ/ժ ավելի արագությամբ, տրանսպորտային միջոցների վարորդները պետք է դրանք վարեն երթևեկելի մասի աջ եզրին հնարավորինս մոտ: Այդ դեպքերում արգելվում է զբաղեցնել երթևեկության ձախ գոտիները` ազատ աջ գոտիների դեպքում: Տվյալ դեպքում, երբ դիտում ենք տեսանյութը, Գագիկ Պողոսյանը ձախ եզրագծով ու բավականին արագ երթևեկում է: Այս պարագայում նա պարտավոր էր աջ եզրին հնարավորինս մոտ երթևեկել, նամանավանդ, որ աջ եզրագիծը բավական ազատ էր, այսինքն՝ Պողոսյանը հնարավորություն ուներ աջ գոտիով երթևեկել, ինչը չի արել: Երկրորդ՝ կարծում եմ, որ Գագիկ Պողոսյանի կողմից թույլ է տրվել նաև Ճանապարհային երթևեկության կանոնների 67-րդ կետի խախտում:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan