Երթուղայինի իր գծերը Գալուստ Սահակյանը «նվիրեց» լրագրողին
Aravot.am-ը գրում է.
Մայիսի 8-ին Մոսկվայում ԵՏՄ անդամ երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահների հերթական հանդիպումն է նախատեսված: Այս հանդիպմանը, ինչպես Ղազախստանում կայացած նախորդ հանդիպմանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցելու:
Հիշեցնենք, որ ամսի 8-ին կայանալիք հանդիպման մասին պայմանավորվածություն, նախագահները ձեռք էին բերել Աստանայում:
Այսօր խորհրդարանում, լրագրողները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից փորձեցին պարզել պատճառը, թե այս հանդիպմանն ինչո՞ւ չի մասնակցելու ՀՀ նախագահը կամ հրավիրվա՞ծ է ընդհանրապես: «Իսկ ի՞նչ է տեղի ունենալու Մոսկվայում, ո՞ր»,- հարցին հարցով պատասխանեց Գալուստ Սահակյանը: Ապա ասաց, որ ԵԱՏՄ նախագահների հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվություն չունի:
Լրագրողներից մեկն էլ ԱԺ նախագահին հարց ուղղեց այն մասին, որ իր ազգական ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանին հարկային մարմինները շարունակում են ճնշել: Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ որևէ մեկը որևէ մեկին չի ճնշում. «Անարդար է համարում, հետապնդում է, որ արդարություն լինի, ինքը՝ դատարանը կորոշի»: Միաժամանակ, ԱԺ նախագահը նշեց, որ չի կարծում, թե անարդարություն կա, հարցը երկու սուբյեկտների լուծելու հարց է: Նա չի կարծում, թե Աշոտ Աղաբաբյանը ստվերում է գործել, ինչպես չի կարծում, թե հարկային ստուգումներն ուղղված են հենց ՀՀԿ-ական գործարարներին. բոլորի նկատմամբ են կիրառվում, երբ վեճեր են լինում:
Մանրամանս ` սկզբնաղբյուրում