Երվանդ Զախարյանը հուսադրող խոստումներ է շռայլել
«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ այցելել է «Նաիրիտ», տեւական ժամանակ շրջել գործարանում, եղել բոլոր արտադրամասերում եւ համեմատաբար կարճատեւ՝ 15 րոպեանոց հանդիպում ունեցել ընկերության տնօրինության հետ:
Նա գործարանի աշխատակիցների հետ զրույցներում բավականին շռայլ է եղել՝ խոստացել է մինչեւ այս տարվա վերջ վճարել աշխատավարձի ողջ կուտակված պարտքը, վերագործարկել գործարանը, եւ խորհուրդ է տվել հարկադիր պարապուրդում գտնվողներին հետ կանչել:
Նախարարի այցը, թերեւս, կարելի է հուսադրող համարել: Սակայն տարօրինակ է, որ այդ այցելության ժամանակ, ըստ մեր աղբյուրների, ոչ մի խոսք չի եղել, թե ինչ եղանակով պետք է աշխատի գործարանը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
