Երվանդ Զախարյանը շարունակում է տնօրեններ նշանակել, այնուհետև այդ պաշտոնի համար մրցույթ հայտարարել.
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը շարունակում է իր ենթակայության տակ գտնվող ընկերություններում տնօրեններ նշանակել, այնուհետև նոր միայն այդ պաշտոնի համար մրցույթ հայտարարել:
«Ժողովոտդ»-ը պարզեց, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մրցույթ է հայտարարել նախարարության համակարգի «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի համար: Նախարարության պաշտոնական կայքէջում նշված է, որ ընկերության գլխավոր տնօրենն է Սամվել Կարապետյանը, սակայն «Հաշվարկային կենտրոն»-ից «Ժողովոուրդ»-ին պատասխանեցին, որ այս տարվա հունվարի 1 -ից իրենց ձեռնարկությունում նոր տնօրեն է նշանակվել՝ Լյովա Գալստյանը:
