Եռյակում տեղի է ունեցել պայմանավորվածությունների խախտում. Զարուհի Փոստանջյան (Video)
1in.am-ը գրում է.«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
-Տիկին Փոստանջյան, առաջիկայում ԱԺ-ն կքննարկի ԵՏՄ անդամակցության պայմանագիրը: Ի վերջո, «Ժառանգությունը» միասնակա՞ն է քվեարկելու, թե՞ ոչ, քանի որ գիտենք՝ այս հարցի շուրջ կա տարակարծություն կուսակցության ներսում:
-Չեմ կարծում, թե կա տարակարծություն, որովհետև կուսակցության բոլոր անդամներն ընդունում են կուսակցության ծրագիրը, որտեղ միանշանակ է, որ մենք տեսնում ենք Հայաստանի և Արցախի անկախությունը՝ որպես գերագույն նպատակ, և հետևաբար ցանկացած վտանգ, որը սպառնում է մեր երկու պետականությունների անկախությանը, ինքնիշխանությանը, իհարկե չի ընդունվում կուսակցության բոլոր անդամների կողմից:
-Դուք նշել եք, որ նրանք, ովքեր կողմ կքվերակեն այս փաստաթղթին, կհամարվեն պետության դավաճաններ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրեթե բոլոր խմբակցությունները կողմ են այս ծրագրին՝ 120 և ավելի դավաճաննե՞ր կունենանք:
-Կարծում եմ՝ եթե նրանք այդպիսի համարձակություն կունենան գրվելու դավաճանների շարքում, ոչ բարոյական լինեն, ապա իհարկե կարձագանքենք:
-Այս պահին, սակայն, «Ժառանգությունը» իր քաղաքական գիծը զիջել է հանուն Եռյակի պահպանման:
-Նախ ճշտենք, թե ինչ է նշանակում Եռյակ, Եռյակի պահպանություն…կուզենայի դա պարզաբանեիք:
-ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ…
-Ես նորից եմ պնդում, բազմիցս եմ պնդել, որ այս խմբակցությունների համագործակցությունը փոքր համագործակցություն է խորհրդարանում, որը դեռ չի վերածվել(գուցե մի օր վերածվի) միասնական ազգային շահը սպասարկող օրակարգի, բայց այս պահի դրությամբ որևէ միասնական ազգային շահը սպասարկող օրակարգ այս երեք խմբակցությունների համագործակցությունից չի հետևում:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
