1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Եռյակը հեռագիր է ստացել Սինգապուրից

Քաղաքական իշաոտնուկ 

(Անհավանական հեքիաթ)


Վարչապետը հովվապետական գավազանը ձեռքին ճանապարհ բռնեց դեպի Սինգապուր: Նա գնում էր հոգում կրակ, մեջքին էլ գրվածք երեք լեզուներով՝ հայերեն, սինգապուրերեն և, անշուշտ, շոկոլադերեն՝ ԱՍԵՍ ԵՄ, ԱՆԵՍ ԵՄ, ԹԵ ՉԷ ԻՆՔՆԱՀՐԿԻԶՎԵՍ ԵՄ...
Սինգապուրում տիար վարչապետը պիտի տեղում ուսումնասիրեր տեղական վարչապետի փորձը` կաշառակերության վերացման վսեմ ոլորտներում: Իսկ փորձը հուշում էր, որ սինգապուրյան վարչապետը նախ պատերազմ էր հայտարարել ինքն իր դեմ, հետո յուր մերձավորների, այնուհետև էլ եզան պոզի գեղի բարեկամների դեմ...
Ի դեպ, այս հույժ պատմական ուղևորությունը արգո Արգամիչը ձեռնարկեց յուր հավատարիմ մարդու հետ, անունը՝ Կոզակ (հասկանալի է, որ սա ծածկագիր է, հազար շուն ու գել է նրանց հետևում ու փորձում հունից հանել): Կոզակը ներկայանում է որպես հովվապետ-վարչապետի հուշարար:
Բայց իրականում նա հայկական շուկայի գործակալն է, պիտի հետևի Հովիկի հոտավետ քայլերին և ամեն կերպ խոչընդոտի վերջինիս նվիրական ցանկությունները: Ահա նրանք Սինգապուրում են, Կոզակն առաջարկում է լինել շուկաներում, տոնավաճառներում և գազանանոցում, զրուցել մարդկանց հետ, իմանալ՝ գոհ են, թե դժգոհ վարչապետից, մի խոսքով՝ խնդրին ծանոթանալ ոտնի ի գլուխ: Բնական է, որ Արգամիչը Կոզակին հենց նման խորհուրդների համար էր հետը տարել: Ի դեպ, ճամփորդության ծախսը հոգացել էր պետբյուջեն իր թշվառ միջոցներից, օրվա ապրուստը հաշվարկված էր մարդագլուխ `550 դրամ: Այսինքն՝ Հովիկ Ա.-ն փորձում է հասկանալ հայության մեծամասնության վիճակը, ապրել նրա կյանքով, սնվել օրը մեջ, հագնել սեկընդհենդային վերնաշապիկ և պայքարել ու հաղթել ինքն իրեն, հետո էլ մյուսներին, այսինքն՝ շուկայական ակուլաներին, տնտեսական տրանսֆեստիտներին և, բնականաբար, վարչական վամպիրներին:

Օր առաջին, սնկապուր


Սինգապուրում նրանք սնկապուր են ուտում «Սինգ ընդ քոմփանի» վետերոկում, մի ափսեն 120 դրամ, հետն էլ մի բաժակ թան: Մատուցողը վզից կախել էր փղոսկրից պատրաստված մի գեղեցիկ պատառաքաղ: Պարզվում է, որ նա ռեստորանային մագնատն էր, վարչապետական հակակոռուպցիոն հեղաշրջումից հետո հանձնում է իր 1300 ռեստորաններն ու որպես քավություն` աշխատանքի է անցնում այս խղճուկ վետերոկում:
Մի խոսքով ակնհայտ էր, որ Լիմինդրովիչը պիտի բանվորություն անի «Կայզերներից» մեկում, 2200 դրամ օրավարձով, որ Ծառուկ-արքան պիտի գազալցակայանում գազ լցներ ու ապակի պլպլացներ, օրական 2200 դրամ վարձավճարով, որ Շմայսը պիտի այբբենարանը ձեռքն առներ ու ոտաբոբիկ քայլեր եղինջների միջով, բարեկրթվելու նպատակով...
Մի խոսքով՝ սնկապուրն ուտելիս այս հեքիաթ-սերիալն էր անցնում Հ.-ի մտապատկերով: Կ.-ն էլ կողքից հրմշտում էր, թե դու սկսի, տես ինչքան գործ եմ քեզ տալիս:

Օր երկրորդ, վարչապետի օթախում


Բնականաբար Հովիկ-հովվապետն ու Կոզակ-հսկիչը հյուրընկալվում են Սինգապուրի վարչապետին: Եվ սարսափում են նրա պարզ կենցաղից, օրինակ՝ նա սեփական ձեռքով է իր նախաճաշը պատրաստում, նրա բոլոր մերձավոր բարեկամները, ովքեր կառավարությանն առընթեր բանջարանոցներում բամիա են մշակում և կապիկ վարժեցնում, ովքեր ժամանակին ողջ Սինգապուրի ազգային հարստության կեղեքիչներն էին: Մի խոսքով՝ Հովիկն ու Կոզակը լուսանկարվում են Ս.-ի վարչապետի հետ և որպես միասնական պայքարի խորհրդանշան կտրում են իրենց մատներն ու արյունները խառնում են իրար: Այսինքն՝ այժմ արգո Արգամիչի մեջ կոռուպցիայի դեմ մարտնչող մարտիկի արյունն է հոսում: (Պիտի պատմական ճշմարտությունը չկեղծենք և փաստենք, որ Կոզակը յուր աջ ճկույթի եղունգն է փոխանակել Սինգապուրի կառավարության վերահսկիչ Սինգխան-փայտփորիկի հետ):

***
Այժմ Հովիկ-հովվապետ-վարչապետը Երևանում է: Եվ նրա առջև երկու ճանապարհ կա՝ կամ յուր բոլոր օբյեկտները, առանձնատները, կոստյումներն ու կոշիկներն ազգայնացնի և օրինակ հանդիսանա, կամ էլ շարունակի ժպտալ, խոստումներ տալ, բայց յուր դղյակների թիվն ավելացնել: Մի խոսքով՝ նախապատրաստել չորրորդ հանրապետության ծնունդին:

Օր երրորդ, հեռագիր Սինգապուրից


«Գրյազ և Կնյազ» գործակալության հաղորդագրության համաձայն՝ Սինգապուրի վարչապետը անսպասելի սկսել է հայկական տարբերակով աշխատել: Օրինակ, նա գիշերային ակումբներ է հաճախում, ծոմ չի պահում, բնականաբար կաշառքից էլ չի խուսափում: Դե, հասկանալի է, արյունը ջուր չի դառնում:

Վռամշապուհ ՍԵԹՅԱՆ


Հ.Գ.- Մի ցնցող երազ տեսա, տիար Հովիկը եռագույն հողաթափերը հագին շրջում էր ՀՀ-ով մեկ և քարոզում է արդար ապրել, վրայի շապիկից բացի, այլ սեփականություն չունենալ և գիշեր-ցերեկ աղոթել մեր նախկին շնաձկների հոգիների փրկության համար:
Իսկ Կոզակը Սինգապուրում գործ է դրել, սնկի սուկի է պատրաստում և, խնդրեմ, մենաշնորհային դիրք ունի շուկայում:

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan