Եռյակը կամ հնգյակ կլինի կամ չգիտեմ թե ինչ .
Հոկտեմբերի 10-ի հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ-ինչ պատճառներով չշարունակեց իր ելույթը ,դրանից հետո լուրեր էին պտտվում, որ Ժառանգություն կուսակցությունը որոշումների կայացման գործում մեծ ազդեցություն չունի և հնարավոր է հեռանա Եռյակից : Ստյոպա Սաֆարյանը կարծում է,որ Ժառանգությունն այն կուսակցությունն է ,որը մասնակցում է Եռյակի հանդիպումներին , և հարցազրույցներում նշում է, որ նման խնդիր չկա,որ իրենք հեռանան : Ըստ պրն. Սաֆարյանի հնարավոր է հոկտեմբերի 24 –ից հետո էլ Եռյակը գոյություն ունենա՝ կամ հնգյակ կլինի կամ չգիտեմ թե ինչ:
«Այլ խնդիր է թե ինչ կանի այդ հոսանքը , որովհետև նույնիսկ հանրահավաքի մարդաշատությունը դեռևս բավարար չէ խոսել հաջողության, այդ շարժման երկարակեցության մասին ,դրա համար առավել կարևոր է միասնական ռազմավարությունը: Այս պահին Եռյակը կազմող քաղաքական ուժերը ընդամենը ունեն իրենց սեփական ռազմավարությունները, որոնք կարելի է ասել համաչափ չեն: Դեռևս չկա ընդհանուր ռազմավարություն նպատակ, դրան հասնելու ուղիներ, գործողությունների ծրագիր և այլն : Անգամ եռյակը խոստովանում է, որ հոկտեմբերի 10-ին չունեին ընդհանուր օրակարգ : Տեսնենք թե ինչպես կավարտվի հոկտեմերի 24-ը» Shabat.am-ի լրագրողի հետ զրույցում ասաց Ստյոպա Սաֆարյանը :
