Եռյակը կրեատիվ մոտեցումներով է շարունակելու պայքարը. Հրապարակ
Ոչ իշխանական եռյակը վերցրած դադարից հետո, որոշ տեղեկություններով, կրեատիվ մոտեցումներով է շարունակելու պայքարը: Երեկ տեղեկություն ստացանք, որ առաջիկայում պատրաստվում են Հայաստանի մի շարք մարզերում նույն օրը, նույն ժամին հանրահավաքներ անցկացնել եւ հենց այդ ժամանակ էլ ազդարարել մարզային շտաբերի ձեւավորման եւ գործունեության մասին:
Երեկ, սակայն, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն այս լուրը ո՛չ հերքեց, եւ ո՛չ էլ հաստատեց՝ ասելով, որ իրեն դեռ հայտնի չէ նման բան: Նշեց նաեւ, որ եռյակի անելիքների մասին պատեհ պահին բոլորն էլ կիրազեկվեն: Առաջիկա հանրահավաքի կամ եռյակի համատեղ նիստերի մասին պատգամավորը նշեց, որ հստակ որոշված ոչինչ չկա:
