Եռյակը ընտրությունների կգնա «ԵԼՔ» դաշինքով
«Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել.
««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «ԵԼՔ» դաշինք անվանումով»,- ասվում է հայտարարության մեջ:
Մեր տեղեկություններով՝ նախապես մի քանի անուն է քննարկվել՝ «Հանուն Հայաստանի», «Մենք»... Երեք կուսակցությունները մանրակրկիտ քննարկել են, ապա քվեարկել բոլոր անունները եւ կանգ են առել «ԵԼՔ»-ի վրա։
Մասնավորապես «Հանուն Հայաստանի» անունը չի ընդունվել՝ հապավելու դեպքում ՀՀԿ դառնալու կամ հիշեցնելու պատճառով։
http://hraparak.am/?p=133298&l=am/eryaky+yntrutyuneri+kgna+elq+dashinqov
