«Ես այդքան թուլամորթ մարդ չեմ, որ ինքնասպանություն գործեմ»․Նազիկ Ամիրյան yerkirmedia.am
Քիչ առաջ տեղեկություն էին տարածվել, թե իբր ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի կինը՝ գնդապետ Նազիկ Ամիրյանը, ինքնասպանություն է գործել:
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նազիկ Ամիրյանը հայտարարեց, որ ինքը նման մտադրություն չունի: «Ով էդպիսի ցանկություն ունի, երևի ինքն է ուզում առաջինն ինքնասպանություն գործել: Ես այդքան թուլամորթ մարդ չեմ, որ ինքնասպանություն գործեմ»,- ասաց նա:
