Ես չեմ կարող ամեն մի թափթփուկի պատասխանել.Նարիա Մովսիսյանը՝ նախկին ամուսնուն
Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Նաիրա Մովսիսյանի անձնական կյանքը բավականին շատ է քննարկվում հանրության կողմից: Դերասանուհու ամուսնությանը, կարճ ժամանակ անց բաժանությանն ու բալիկի ծնունդին, դրանից հետո էլ նախկին ամուսնու հետ սկզբում լավ, ապա վատ հարաբերություններին շատերը հասցրեցին հետեւել:
Նաիրայի նախկին ամուսինը երբեմն-երբեմն անձամբ է որոշ մանրամասներ տրամադրում՝ հարցազրույցների միջոցով, այս անգամ Նաիրայի դստեր կենսաբանական հայրը՝ Վան Հակոբյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ դատի է տվել Նաիրային, որպեսզի երեխային տեսակցելու հնարավորություն ունենա, քանի որ մայրը արգելում է:
Թեմայի շրջանակում կայքը զրուցել է Նաիրա Մովսիսյանի հետ, ով անգամ տեղյակ չէր Վանի հարցազրույցի մասին: Հարցը լսելիս դերասնուհին ծիծաղելով նշեց.
«Շատ ծիծաղելի է, սա շատ նման է վատ որակի կրկեսի»:
Մեր հարցին, թե իսկապես դատական նիստ է կայանալու, Նաիրան հրաժարվեց այդ առումով որեւէ մեկնաբանություն տալ, իսկ թե ինչ մեկնաբանություն կտա Վանի հայտարարություններին, պատասխանեց.
«Ես չեմ կարող իմ ստատուսից իջնել ու ամեն մի թափթփուկի պատասխանել»:
Նկատառմանը, թե ինչո՞ւ չի թույլատրում հորը շփվել դստեր հետ, դերասանուհին կտրուկ պատասխանեց.
«Չեմ վստահում: Ոչ մի ծնող իր երեխային նման մարդու չէր վստահի, նախկինում իմ սխալն է եղել, որ վստահել եմ»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում