Ես չեմ մեկնաբանում, քանի որ դա կապված է իր եւ հոր հետ...
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը չմեկնաբանեց շաբաթ օրը Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանի քայլը, երբ վերջինս «Ազատություն քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին և Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին» գրությամբ պաստառով ներխուժել էր Հրազդան մարզադաշտ, ինչից հետո էլ ոստիկանության ծառայողները նրան դուրս էին հանել տարածքից: «Քաղաքական բազմակարծություն է, օրենքի շրջանակներում յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր կարծիքն արտահայտել: Ես չեմ մեկնաբանում, քանի որ սա կապված է իր և հոր հետ, ինչ մեկնաբանեմ»,- ասաց ԱԺ փոխխոսսնակը: